Կինոարտադրողն ու գրողը
03.12.2019 | 03:06
Խոսակցություններ էին շրջանառվում, որ էկրանավորվելու են հայ գրողների ստեղծագործությունները: Այդ նպատակով անցկացվում է մրցույթ, ներկայացրած հայտերից նախնական ընտրական փուլն անցնելու են տասը:
ԿԳՄՍՆ արվեստի վարչության կինոյի գծով փորձագետ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ տեղեկացանք, որ մոտ 20 գործ է ներկայացվել: Երկու տարբեր ծրագրեր են իրականացվում`«Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» և «Կինոարտադրողների համահայկական ֆորումը»: Ամենակարևորը, նախարարության աշխատակիցը նշեց, որ մրցույթի պարագայում լինում է հաղթող, որը պարգևատրվում է և այլն, այս դեպքում ծրագրերը միտված են ավելի շատ հաղորդակցություն ստեղծելու արտադրողների և ստեղծագործողների միջև: Ներկայացված գրական գործերը նախնական ընտրական փուլ են անցնելու: Մասնագիտական անկախ հանձնախումբը, որը կապ չունի կինոկենտրոնի հետ, ընտրելու է այն գործերը, որոնք ունեն էկրանավորման հեռանկար, ու գրողներին կամ հրատարակիչներին հնարավորություն է տրվելու ներկայացնելու դրանք կինոյի, հեռուստատեսության արտադրողներին: «Նպատակը ժամանակակից հայ գրականության էկրանավորման խթանումն է: Ստեղծում ենք հաղորդակցություն, որը մինչ օրս, կարելի է ասել չկար: Ամեն մեկը առանձին աշխատում էր կամ մեկը մի բան գտնում էր, շատերը տեղյակ էլ չէին ժամանակակից ինչ գրական գործեր ունենք»,- ընդգծեց զրուցակիցս:
Ֆորումի մեկ օրը նվիրվելու է կինոնախագծերի և գրական ստեղծագործությունների ներկայացման հարթակներին, որին կհրավիրվեն պրոդյուսերներ, տարբեր մշակութային ֆոնդերի, բանկերի, հեռուստատեսությունների, կապի օպերատորներ և այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ: «Կինոնախագծերի ներկայացման» հարթակն իրականացվելու է ի նպաստ կինոարտադրողների՝ նոր կապերի ձեռքբերման, հեռանկարային համագործակցության և ֆիլմի նկարահանման համար հավելյալ ֆինանսական ներդրումներ ստանալու նպատակով:
Նշենք, որ կինոարտադրողների համահայկական ֆորումը տեղի կունենա դեկտեմբերի 13-15-ին: Կազմակերպում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. «ժամանակակից հայ գրականությունը էկրանին» նախագծի նախնական ընտրական փուլի արդյունքները կհրապարակվեն կինոկենտրոնի կայքէջում:
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ